Լուկաս Սելարայանը չի միանա Հայաստանի հավաքականին

Լուկաս Սելարայանը չի միանա Հայաստանի հավաքականին

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից: Հավաքական հրավիրված 29 ֆուտբոլիստներից 27-ն արդեն միացել են թիմին: Հավաքականին չի միանա Լուկաս Սելարայանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Քոլամբուս Քրյու» ակումբից ստացել է պաշտոնական գրություն, որում նշվում է, որ Լուկաս Սելարայանը մկանային վնասվածք ունի և բաց կթողնի մոտավորապես 4-6 շաբաթ: Սարգիս Ադամյանը հավաքականին կմիանա մայիսի 31-ի առավոտյան:

Ազգերի լիգայում մեր հավաքականը կխաղա հետևյալ ժամանակացույցով՝

  • Հունիսի 4, 17։00՝ Հայաստան-Իռլանդիա
  • Հունիսի 8, 22։45՝ Շոտլանդիա-Հայաստան
  • Հունիսի 11, 17։00՝ Ուկրաինա-Հայաստան
  • Հունիսի 14, 20։00՝ Հայաստան-Շոտլանդիա
wp-apeth