Հենրիխ Մխիթարյանը կխաղա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում

Հենրիխ Մխիթարյանը կխաղա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց (3:3) «Բենֆիկայի» հետ: Առաջին խաղում տարած հաղթանակը թույլ տվեց միլանցիներին անցնել հաջորդ փուլ: Ներաձուրիները 13 տարվա ընդմիջումից հետո կրկին կխաղան Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակչում, իսկ հաշվետու հանդիպումներին հենց սկզբից մասնակցած Հենրիխ Մխիթարյանը դարձավ պատմության մեջ առաջին հայ ֆուտբոլիստը, որ կխաղա հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակչում:

Կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթին» կխաղա Մադրիդի «Ռեալի», իսկ «Ինտերը» կմրցի «Միլանի» հետ: Առաջին հանդիպումները կկայանան մայիսի 9-10-ին, իսկ պատասխան խաղերը` 16-17-ին:

wp-apeth