Այրվել են սրահը, բեռնախցիկը և շարժիչի հատվածը
Ապրիլի 16-ին, ժամը 15:15-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Լեոնիդ Ազգալդյան փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։24-ին, մարվել՝ 15:41-ին: Այրվել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի սրահը, բեռնախցիկը և շարժիչի հատվածը՝ մասամբ:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti