Հրդեհ Ծերենցի փողոցում․ այրվել են ավտոմեքենաներ

Հրդեհ Ծերենցի փողոցում․ այրվել են ավտոմեքենաներ

Դեկտեմբերի 23-ին, ժամը 13։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծերենցի փողոցի թիվ 7ա շենքի բակում այրվում է չշահագործվող ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։36-ին, մարվել՝ 14։01-ին։ Այրվել են «Lincoln» մակնիշի չշահագործվող 3 ավտոմեքենաներ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth