Աշխարհի առաջնությանը կմասնակցի 11 հայ սամբիստ

Նոյեմբերի 12-ից 14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կանցկացվի սամբոյի աշխարհի 2021 թվականի առաջնությունը:
Մրցագորգ դուրս կգան աշխարհի շուրջ 50 երկրների ուժեղագույն մարզիկները՝ վիճարկելու չեմպիոնի տիտղոսը մարզական սամբոյի՝ տղամարդկանց և կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց յոթական քաշային կարգերում:
Տարվա ամենակարևոր մարզական միջոցառմանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կներկայանա 11 մարզիկով.
Կանայք
- Մելինե Մամիկոնյան – 50 կգ
- Վարսիկ Գրիգորյան — 54 կգ
Տղամարդիկ (մարզական սամբո)
- Գրիգոր Մխիթարյան – 58 կգ
- Մաքսիմ Մանուկյան-64կգ
- Անդրանիկ Նաղդալյան — 71 կգ
- Արթուր Հակոբյան — 79 կգ
- Արսեն Ղազարյան — 88կգ
Տղամարդիկ (մարտական սամբո)
- Արմեն Մնացականյան – 58 կգ
- Համլետ Սուքիասյան – 64 կգ
- Մհեր Մերջանյան – 71 կգ
- Կարեն Ավետիսյան – 98 կգ
Տաշքենդ են մեկնել նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, Գագիկ Ղազարյանը, Վովիկ Խոջայանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Հավելենք, որ աշխարհի չեմպիոնները, մեդալից ու հավաստագրից բացի, կստանան նաև դրամական մրցանակ՝ 4000 ԱՄՆ դոլարի չափով, արծաթե մեդալակիրները՝ 3000, բրոնզե մեդալակիրները՝ 2000: