Փրկարարները բացել են փակ դռները

Փրկարարները բացել են փակ դռները

Դեկտեմբերի 19-20-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի, Արագածոտնի մարզի Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Արմավիրի մարզի Արմավիր, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth