ՃՏՊ Սիսիան-Բռնակոթ ավտոճանապարհին

ՃՏՊ Սիսիան-Բռնակոթ ավտոճանապարհին

Նոյեմբերի 28-ին, ժամը 19։32-ին Սիսիանի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բռնակոթ գյուղ տանող ավտո­ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Բռնակոթ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «GAZ-31» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Ս․, ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտո­մե­քե­նայի մեջ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին դուրս բերել ավտոմեքենայից․ վերջինս հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ:

wp-apeth